Adb.am

Բարձրավոլտ Էլեկտրացանցեր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0084, Զորավար Անդրանիկ 1
  • +37410720010, +37460720010
  • info@hven.am

Բարձրավոլտ Էլեկտրացանցեր

Ընկերության գործունեության տեսակներն են`

– Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում։

– Հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Ընկերությունը իրավունք ունի և պարտավոր է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության էությունը կազմող հետևյալ գործառույթները`

ա/ Հաղորդման ցանցի սպասարկում և շահագործում.

բ/ Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առուվաճառք բաշխողին կամ անմիջապես սպառողին կամ արտահանողին.

գ/ Հաղորդման ցանցով իր և (կամ) Ներկրողի (ներկրողների) և (կամ) Բաշխողի և (կամ) Սպառողների և (կամ) Արտահանողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական էներգիայի հաղորդում

դ/ էլեկտրական էներգիայի տարանցում երրորդ երկրներ.

ե/ Հաղորդման ցանցի ընդլայնում և զարգացում.

զ/ Իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների պլանային և արտապլանային նորոգման և պետ. ստուգաչափման ապահովում.

է/ Էներգետիկ օբյեկտների գիտահետազոտական և նախագծային աշխատանքների կատարում.

ը/ էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցում.

– Հողմաէլեկտրակայանի կառուցում.

– Հողմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն։

Ընկերությունը իրավունք ունի իրականացնել իր արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) փոխակերպում (տրանսֆորմացիա), առաքում (վաճառք) և դրանց իրականացման համար անհրաժեշտ էլեկտրակայանների շահագործում։

– Բնական գազի օգտագործման ցանցի կառուցում։

– Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն։

Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի /հատուկ թուլյատվություն/ առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում։ Եթե լիցենզիայի պայմաններով նախատեսված է, որ Ընկերությունը, բացի լիցենզավորվող գործունեությունից, չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության այլ տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով չարգելված գործունեության։

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar