Adb.am

ՀԻԼԿՈ ՍՊԸ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0026, Արշակունյաց 46
  • +374 10 440872, +374 10 44 56 45, +374 93 33 22 33
  • info@hilco.am
Աշխատաժամանակը՝ : 9.00-18.00

ՀԻԼԿՈ ՍՊԸ

ՀԻԼԿՈ ՍՊԸ-ն բացառիկ իրավունքներով ներկայացնում է Hilarius Haarlem Holland BV (HILCO) հոլանդական ընկերությունը Հայաստանում` առաջարկելով եռակցման համար նախատեսված` էլեկտրոդների, լարերի եւ այլ պարագաների ամբողջական տեսականի: Առաջարկվող տեսականին նախատեսված է մաքուր պողպատի, չժանգոտվող պողպատի, տարբեր գունավոր մետաղների եւ այլ մետաղների եռակցման համար: Արտադրության կազմակերպման բարձր որակը եւ ճշգրտորեն ընտրված քիմիական բաղադրությունները միջազգայնորեն ճանաչվել են սերտիֆիկացնող կառույցների կողմից. Lloyds Register of Shipping, ABS, DNV, TuV:

ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքներով ներկայացնում է համաշխարհային մի շարք ապրանքանիշեր` «ԶԻԿԱ» («ZIKA», Իսրաել) – էլեկտրոդներ, արգոն և CO2 պաշտպանիչ գազերով եռակցման ձողեր և մետաղալարեր, եռակցման ապարատներ, «ԱԲՐԱ ԲԵՏԱ» («ABRA BETA», Իտալիա) – կտրող և հղկող սկավառակներ, «ՄԱԿԻՏԱ» («MAKITA», Ճապոնիա) – էլեկտրական գործիքներ, «ԱՄԵՐԻՔԸՆ ՍԵՅՖԹԻ» («AMERICAN SAFETY») – աշխատանքային հագուստ, բանվորական կոշիկներ և ձեռնոցներ, «ԲԱԼՄԱ («BALMA», Իտալիա) – օդամղիչ սարքեր, «ՉԵԱ» («CEA», Իտալիա) – եռակցման սարքեր (MMA, TIG, MIG/MAG, PLASMA), «ՎԼԱՄԲՈՒԽ» («VLAMBOOG», Նիդեռլանդներ) – աշխատանքային անվատանգությունը ապահովող պարագաներ, «ՄՈԶԱ» («MOSA», Իտալիա) – եռակցման գեներատորներ,հոսանք մատակարարող գեներատորներ, լուսային աշտարակներ, «ԷՄ ԷՍ ԷՅ» («MSA», ԱՄՆ) – հանքարդյունաբերության անվտանգության սարքեր և պարագաներ, «ԷՔԶԱԿՏ ԹՈՒԼԶ» («EXACT TOOLS», Ֆինլանդիա) – խողովակների կտրման գործիքներ, «ԲաԴՄ» («БаДМ», Ուկրաինա) – մաքուր պողպատի եռակցման Էլեկտրոդներ, «ԿԱՍԱԼՍ» («CASALS», Իսպանիա) – էլեկտրական գործիքներ, «ՉԵՄԵՏԱԼ» («CHEMETALL», Գերմանիա) – քիմիական նյութեր եռակցման համար, «ԱՅ ՍԻ ՍԻ» («ICC Italian Cable Company», Իտալիա) – եռակցման մալուխներ, «ՀՈՐԻԶՈՆ» («ГОРИЗОНТ», Ուկրաինա) – լեռնահանքային փրկարարական սարքեր,«ՎՈՐՔԴԱՅՄՈՆԴ» («WORKDIAMOND», Իտալիա) – ալմաստե կտրող սկավառակներ, «ՎԵԼԴԿԻՆԳ» – «ՀԱՆՎԻՆ» («WELDKING» – «HANWIN», Ճապոնիա-Չինաստան) –եռակցման սարքեր (MMA, TIG, MIG/MAG, PLASMA):

ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում Ձեր իդեալական գործընկերն է շինարարության, արտադրության, վերոնորոգման, վերականգնման բոլոր ոլորտներում: Այդ բնագավառներում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ մոտեցումներ` կիրառելով HILCO-ի 97-ամյա փորձը, գիտելիքները եւ տեսականու ամբողջական ցանկը:

Միայն ՀԻԼԿՈ … Ինչո՞ւ ընդունել Հիլկոյի համագործակցության առաջարկը։

Քանի որ մենք արժևորում ենք երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը մեր Գործընկերների հետ:

Քանի որ մենք ամեն ինչ անում ենք մեր Գործընկերների ակնկալիքները բավարարելու համար:
Քանի որ մենք փորձում ենք սպասարկման, ապրանքների և ծառայությունների որակը մշտապես պահել բարձր դիրքերում:

Hilarius-ը բաղկացուցիչ մասն է Bohler Thyssen Welding կազմակերպության, որը եռակցման ասպարեզում լավագույններից է աշխարհում: Դա տալիս է լրացուցիչ ապահովագրություն, որ մենք ձեր վստահելի գործընկերներն ենք հիմա եւ ապագայում:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar