ԿԵՉԱՌԻՍ հյուրանոց

Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի անմիջական հարևանությամբ է գտնվում 2006 թվականից գործող «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով կառուցված երեք հարկանի այս շինությունը աչքի է ընկնում թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ ներքին ինտերիերի ինքնատիպ լուծումներով: Օգտագործվող տեխնիկական սարքավորումներն ու սարքերը, հյուրերի սպասարկման ողջ գործընթացը, մատուցվող ծառայությունների ծավալն ու որակը համապատասխանում են պետական եւ միջազգային նորմերին ու ստանդարտներին:

34 հարմարավետ համարներից յուրաքանչյուրը ունի արբանյակային հեռուստատեսություն, Wi-Fi ինտերնետ, միջազգային հեռախոսակապ:

Հյուրանոցային համալիրն իր հյուրերի հանգիստն առավել հագեցած դարձնելու համար առաջարկում է օգտվել մի շարք ծառայություններից, այդ թվում լեռնադահուկային սպորտով զբաղվող հյուրերի սպասարկում և զբոսանքների կազմակերպում: Հիանալի պայմաններ են ստեղծված գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Այս ամենին են ծառայում տեխնիկայի ժամանակակից միջոցներով հագեցած երկու կոնֆերանս սրահները՝ նախատեսված 150 և 40 մասնակիցների համար, «Կեչառիս» և «Էքսկալիբուր» ռեստորանները, «Ջազզվե» ցանցին պատկանող սրճարանը, ինչպես նաև ինտերնետ և բոուլինգ ակումբները, դիսկոտեկի դահլիճը՝ հրաշալի վայր տարբեր շոու ծրագրեր, համերգներ, երեկույթներ կազմակերպելու համար, երկու հարմարավետ շոգեբաղնիք, լեռնադահուկային սպորտի պարագաների վարձույթի սրահ, մանկական սենյակ, գեղեցկության և մերսման սրահներ:

Վճարման եղանակները՝ Տեղում
Մատուցվում է՝ Նախաճաշ
Առկա է՝ Անվճար Wi-Fi ինտերնետ
Սենյակներ/սրահներ՝ Ռեստորան ներսում
Սենյակում կա՝ Արբանյակային հեռուստաալիքներ

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել