Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան
Բանկը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպա-իրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996 թ. և 1999 թ. վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի:
Բանկը Էյչ-Էս-Բի-Սի խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ անհատ և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին` Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Բանկը հանդիսանում է առաջատար, արտարժույթի միջազգային շուկայում:
HSBC Հայաստանը երկրի առաջատար բանկերից մեկն է: Երևան քաղաքում ունենալով 6 գրասենյակ և մոտ 318 աշխատակից` այն սպասարկում է շուրջ 30,000 հաճախորդների երեք գլոբալ ուղղություններով` Անհատական բանկային ծառայությունների դեպարտամենտ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտ և Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտ:
2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 261 միլիարդ ՀՀ դրամ։
Մասնաճյուղերի թիվ՝ 6
Բանկոմատների թիվ ՝ ավելի քան 50
Մասնաճյուղեր և աշխատանքային ժամեր՝
Դալմա մասնաճյուղ
Ծիծեռնակաբերդի խճուղի 3, ՀՀ, 0082, Երևան
Երկուշաբթի – կիրակի 10:00 – 21:00
Կոմիտաս մասնաճյուղ
Կոմիտասի պողոտա 3, ՀՀ, 0033 , Երևան
Երկուշաբթի – ուրբաթ 09:30 – 17:00
STATUS մասնաճյուղ
Բաղրամյան պողոտա 4/1, ՀՀ, 0019, Երևան
Երկուշաբթի – ուրբաթ 09:30 – 17:00
Հանրապետության Հրապարակ մասնաճյուղ
Վազգեն Սարգսյան փողոց 9, ՀՀ, 0010, Երևան
Երկուշաբթի – ուրբաթ 09:30 – 17:00
Գարեգին Նժդեհ մասնաճյուղ
Բագրատունյաց պողոտա 14, ՀՀ, 0039, Երևան
Երկուշաբթի – ուրբաթ 09:30 – 17:00
Գլխավոր գրասենյակ
Տերյան փողոց 66, ՀՀ, 0009, Երևան
Երկուշաբթի – ուրբաթ 09:30 – 17:00
Կարծիքներ