Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000 թ․: Դեռևս 1993 թ․ կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001 թ․ փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

«ՏՀԶՎԿ» ՀԿ-ն նպաստում է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել