Adb.am

ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
  • +374․10․563267, ֆաքս` +374․10․543467, գործակալության պետ` +374 11 597-534, գործակալության պետի տեղակալ` +374 11 597-530, գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ` +374 11 597-531, ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ` +374 11 597-533, հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ` +374 11 597-534, տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժնի պետ` +374 11 597-535, հայտերի ընդունման բաժնի պետ` +374 11 597-537, պետական գրանցամատյանների բաժնի պետ` +374 11 597-536
  • armpat@aipa.am

ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992 թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993 թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002 թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։2011 թ. հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությանը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1995 թվականից Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։

Գործակալությունը յուրաքանչյուր ամիս հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որը թողարկվում է միայն լազերային սկավառակներով։ Արտոնագրային տեղեկատվության փոխանակման շրջանակներում տեղեկագրերն անհատույց ուղարկվում են օտարերկրյա պետությունների արտոնագրային գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, հանրապետության մի շարք գրադարաններ և կազմակերպություններ։

Գործակալությունը հրատարակում է նաև արտոնագրված գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները։

Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջև «Կոմպակտ սկավառակների վրա արտոնագրային տեղեկատվական տարածաշրջանային համատեղ արտադրանքի թողարկման մասին» Մոսկվայում ստորագրված համաձայնագրի շրջանակներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվում են գյուտերի մասին մատենագիտական տվյալները։

Գործակալության գործունեության արդյունքներն ամփոփ ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվող տարեկան հաշվետվություններում։






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar