ՋԵՐՄՈՒԿ ՄՈՍԿՎԱ հանգստյան տուն
«ՋԵՐՄՈՒԿ ՄՈՍԿՎԱ» հանգստյան տունը այցելուներին առաջարկում է բարեկարգված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ (մեկ, երկու և երեք սենյականոց)` բոլոր հարմարություններով, ինչպես նաև սենյակ նորապսակների համար: Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում /օրական/:
Բացի այդ, նա, ով կորոշի հանգիստը համատեղել աշխատանքի հետ, կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկայով զինված կոնֆերանսների դահլիճը:
Գործում են բուժիչ պրոցեդուրաներով կաբինետներ:
Այստեղ կարելի է բուժել հետևյալ հիվանդությունները.
- – ստամոքս-աղիքային հիվանդություններ,
- – հենա-շարժողական համակարգի հիվանդություններ,
- – միզա-սեռական համակարգի հիվանդություններ,
- – նյութափոխանակության խախտումներ,
- – նյարդային համակարգի հիվանդություններ,
- – շնչառական համակարգի հիվանդություններ:
Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
- – էլեկտրակարդիոգրամմա,
- – գերձայնային հետազոտություններ,
- – արյան և մեզի կլինիկա-բիոքիմիական վերլուծություն,
- – մասնագիտական խորհրդատվություն:
Հիվանդները կարող են կատարել հետևյալ պրոցեդուրաները.
- – ընդհանուր հանքային վաննաներ,
- – քառափուլ վաննաներ,
- – փշատերև բույսերի վաննաներ,
- – ստորջրյա մերսում,
- – ստամոքսի լվացում,
- – դուոդենաժ,
- – աղիների լվացում,
- – միկրոկլիզմաներ` հանքային ջրով և դեղաբույսերով,
- – լնդերի հիդրոմերսում,
- – էլեկտրաֆիզիոթերապիա,
- – մագնիսաթերապիա, քվանտային թերապիա,
- – գալվանատորֆ,
- – պարաֆինաթերապիա,
- – դասական մերսում,
- – ինգալացիա` հանքային ջրով և դեղաբույսերով,
- – թթվածնային կոկտեյլ,
- – բուժիչ մարմնամարզություն:
«Եղնիկ» հանգստյան տունն ապահովում է.
- 3 անգամյա հիանալի սնունդ /օրական/
- շուրջօրյա ջրամատակարարում /տաք, սառը/
- կենտրոնացված ջեռուցում
- Արբանյակային եւ տեղական հեռուստաալիքներ
- կոնֆերանսների դահլիճ
- Էքսկուրսիաներ քաղաքում
- Էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր:
Վճարման եղանակները՝ | Տեղում |
Մատուցվում է՝ | Նախաճաշ |
Սենյակներ/սրահներ՝ | Լյուքս սենյակներ |
Կարծիքներ