Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) տուն-թանգարան
1977 թվականի մայիսի 27-ին Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոցը վերածվեց թանգարանի: Այն բացվեց 1980 թ. նոյեմբերի 25-ին: Թանգարանում ցուցադրվում են վարպետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք ստեղծվել են շուրջ 60 տարիների ընթացքում: Ցուցադրության մեջ են մտնում Ստ. Շահումյանի դիմանկարը, «Հերոսի մահը», «Հովհարով աղջիկը», «Սամիկո», «Մանուշակ», «Գեղջկուհին երեխաներով» կտավները, իր կնոջ` Դիանայի դիմանկարները և նկարչի կյանքի վերջին շրջանում ստեղծված «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Չարենց և Կոմիտաս», «Զայրույթ», «Խաչելություն» կտավները:
Վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է 1988 թ.` Ս. Զարդարյանի նախագծով:
Թանգարանը բաղկացած է երկու հարկից, հանդիսանում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ:
Մուտքի տոմսի արժեքը` 300 դրամ:
Աշխատաժամանակը՝ | ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 17.00, կիրակի` 11.00 - 16.00: |
Կարծիքներ