ՅՈՒՊԻՏԵՐ հյուրանոց

Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է: Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:
Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարները: Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան:

Ձեր տրամադրության տակ են.

Տարբեր կարգի 30 համարներ
Կոնֆերենց-դահլիճ
Գլխավոր ռեստորան
Նախասրահի բար
«Յուպիտեր» կաֆե
Դիսկո բար
Սաունա
Բիլյարդի սենյակ:

Մինչև ճոպանուղի` 5 րոպե մեքենայով:
Մինչև Երևան` 40 րոպե մեքենայով:
Մինչև «Զվարթնոց» օդանավակայան` 1 ժամ մեքենայով` Երևանի միջով:

Աշխատաժամանակը՝ 24 ժամ
Վճարման եղանակները՝ Տեղում
Մատուցվում է՝ Նախաճաշ
Սենյակներ/սրահներ՝ Կոնֆերանս դահլիճներ

Կարծիքներ

Կարծիք գրառել