Կարմրավոր Եկեղեցի

Կարմրավոր եկեղեցին (կամ Սուրբ Աստվածածին), VII դարում Աշտարակում կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5.9×7.4 մետր: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է: Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է: Կարմրավորի արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին:



Աշխատաժամանակը՝

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել