Կեչառիս վանական համալիրը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Վանքը հիմնվեց XI դարում Պահլավունի իշխանների կողմից: Նրա շինարարությունը շարունակվեց մինչև XIII դարը: XII-XIII դարերում Կեչառիսը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր մշակութային և հոգևոր կենտրոններից էր:
Համալիրը իր մեջ ներառում է 4 եկեղեցի, գավիթ, 2 մատուռ և գերեզման: Համալիրի առաջին և գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Համաձայն հարավային մուտքի վերևում պահպանված արձանագրությանը, եկեղեցին կառուցվել է 1033 թ.: Հետագայում մի շարք պատմաբաններ ենթադրեցին, որ եկեղեցին կառուցվել էր ավելի վաղ, 1013 թ., երբ դեռ ողջ էին արձանագրությունում հիշատակված հայոց թագավոր Գագիկ Ա․ Բագրատունին և կաթողիկոս Սարգիս Ա․ Սևանցին: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթը կառուցվեց 1196-1206 թթ.: Եկեղեցու գմբեթը քանդվել է 1828 թ. երկրաշարժի ժամանակ:
Կարծիքներ