Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

1938 թվականի ապրիլի 25-ին կառավարության որոշմամբ Քանաքեռում Խ. Աբովյանի հայրենի տունը վերակառուցվում և ձևավորվում է որպես թանգարան: 1978 թվականին կառուցվել է հիմնական մասնաշենքը` տոհմատունը: Մասնակիորեն վերանորոգվել է 2005 թ. հոկտեմբերին, պարսպապատվել է, իսկ 2006 թ. սկսվել է գլխավոր մասնաշենքի նորոգումը:

Թանգարանն ունի մոտ 7000 ցուցանմուշ, որից 655-ը` հիմնական, 1437-ը` գիտա-օժանդակ: 15×50 չափերով ցուցասրահում ցուցադրվում են մեծ գրողի, հասարակական-քաղաքական գործչի, լուսավորչի կյանքին առնչվող իրադարձությունները: Այստեղ են ցուցադրված հայ գեղանկարչության մեծ վարպետներ Գևորգ Բաշինջաղյանի «Աբովենց տունը Քանաքեռում ձմեռը», «Աբովենց տունը գիշերը» կտավները և Երվանդ Քոչարի «Պարսիկների հարկահանությունը» գրա‎ֆիկական աշխատանքը:

Ուշագրավ է նաև Հաղարծնի վանքի արձանագրություններից վերցրած Քանաքեռի մասին առաջին գրավոր հիշատակությունը (1206 թ.):

Մուտքի տոմսի արժեքը` 300 դրամ:

Աշխատաժամանակը՝ ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 16.30:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել