Adb.am

Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոց

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Դպրոցներ, Կրթական,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Իսահակյան 30
  • +374․10․583862

Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոց

Հիմնադրվել է XIX դ. սկզբին` 1832 թ. հունվարի 14-ին Արևելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանին միանալուց չորս տարի հետո` ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն` Երևանի կոմս Գեներալ- Ֆեդմարշալ Պասկևիչի ( ղեկավարում էր Երևանի բերդի գրավումը) միջնորդությամբ, Երևանի բերդում: Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց, հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրեն նշանակվում է Ռուսաստանից: 1843 թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչև անհետանալը`1843 թ. ապրիլի 2-ը: Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868 թ. բացվում է լրիվ տարրական` չորսդասյա դպրոց ( պրոգիմնազիա): 1881 թ. Չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է միջնակարգ` արական դասական գիմնազիա, որի շրջանավարտները իրավունք ունեին ընդունվել ԲՈՒՀ: Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր` լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար` հայերեն: 1913 թ. գիմնազիան ուներ 707 սան: Ուսումը վճարովի էր և միայն 10% էր կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918 թ. առաջին անկախ Հայաստանում գիմնազիան վերանվանվում է հայկական դասական գիմնազիա: 1920 թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է (2-րդ աստիճանի դպրոցի հիմքը և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի հ. 2 դպրոց): 1925 թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան: Դպրոցի տնօրեններն էին` պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր` Սիմոն Հակոբյանը, Միհրան Մանուկյանը, Սամվել Խաչատրյանը, Արմենակ Վարդապետյանը, Ա.Յախշիբեկյանը, Մելիթոս Մելիթոս Կարապետյանը: 1953-1963 թթ. Տնօրինել է վաստակավոր ուսուցիչ Գեղեց Տիտանյանը, որի օրոք բարձրանում է դպրոցի դերն ու հեղինակությունը, նրան հաջորդում է Հ. Գասպարյանը: 60-ական թվականներին դպրոցում բացվում են անգլերեն թեքումով դասարաններ, որոնց շնորհիվ աճում է աշակերտների թիվը: 1970-80-ական թվականներին դպրոցում ակնառու է դառնում մաթեմատիկայի բարձր դրվածքը, դպրոցը ստանում է ֆիզմաթ թեքում (հանրապետությունում թեքումով դպրոցներից առաջիններից մեկը), ինչի շնորհիվ կրկին աճում է աշակերտների թիվը հասնելով 700-1000-ի: Տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանը, իսկ շարունակողը` Սարգիս Հովսեփյանը 1986-1999 թթ.: 1995 թ. դպրոցն ուներ 513 աշակերտ, իսկ 1999 թ.` 387 աշակերտ: Այսօր դպրոցն ունի շուրջ 502 աշակերտ, 21 դասարան, 41 ուսուցիչ, 8 տեխնիկական աշխատողներ, 3 փոխտնօրեններ, 7 մեթոդ միավորման նախագահներ: Հիմնական օտար լեզուն անգլերենն է: Դպրոցում գործում են անվճար առարկայական խմբակներ` կերպարվեստ, պար, ասմունք, մաթեմատիկա, հայոց լեզու, աշխարհագրություն, ռուսաց լեզու և բնագիտամաթեմատիկական, հումանիտար հոսքեր: Դպրոցն ունի երթուղային ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, որոնք տարբեր թաղամասերից երեխաներին բերում են դպրոց և տանում տուն: Դպրոցը պարգևատրվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի հուշամեդալով և պատվոգրերով, 2007 թ. ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով և «Երևանի քաղաքապետարանի զինանշան» մեդալով:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar