Մարմաշենի Վանք

Վանական համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Ըստ հարավային պատի արձանագրությանը, վանքի գլխավոր` Կաթողիկե եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թթ.: Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը: Գլխավոր եկեղեցին, կառուցված կարմիր տուֆից, գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու ներքին ծավալների համաչափությունը խախտված է: Արևելքում կրճատված է խաչաթևը, իսկ ավագ խորանը երկու հարակից ավանդատներով մոտեցված է գմբեթատակ տարածությանը: Դրա շնորհիվ գմբեթը գրավել է կենտրոնական դիրք, իսկ շինությունը իր հորինվածքով մոտեցվել է կենտրոնական կառույցների տիպին: Խաչաձև ճակատը մշակված է խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով: Կիսասյուների փնջերով զարդարված 12 նիստանի թմբուկը պսակված է հովանոցաձև վեղարով:



Կարծիքներ

Կարծիք գրառել