Adb.am

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0002, Սարյանի 3
  • +37410521607, +37410581762
Աշխատաժամանակը՝ : ամեն օր, բացի հինգշաբթիից, ժամը` 11.00 - 16.30, չորեքշաբթի` 11.00 - 15.00:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը կառուցվել է նկարչի տուն-արվեստանոցին կից: Գործում է 1967 թվականից Երևանում: Եռահարկ շենքի վերին` երրորդ հարկում ցուցադրվում են նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները` ուսանողական տարիների գործեր, (1897-1902), «Հեքիաթներ-երազներ» շարքը (ջրաներկ` 1903-1907, տեմպերա` 1907-1909), Արևելքը ներկայացնող աշխատանքներ (1910-1913), նատյուրմորտներ, դիմանկարներ (1915-1917), նաև հուշային ցուցանմուշների սենյակ (ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր):

Միջին կամ երկրորդ հարկում ներկայացված են նկարչի` Հայաստանը ներկայացնող բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ (1922-1964), փարիզյան շրջանի նկարներ (1926-1928), Հայրենական պատերազմի տարիների (1941-1945) և վերջին շրջանի կոմպոզիցիաներ (1969): Այս հարկում է գտնվում նաև 1972թ-ից ցուցադրության մաս կազմող նկարչի արվեստանոցը, որտեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես թողել է նկարիչը` նկարակալին վերջին անավարտ «Հեքիաթ» (1971) աշխատանքը, աթոռին աշխատանքային հագուստը, ցածրիկ սեղանիկին ներկապնակը, վրձինները և այլն: Առաջին հարկում են գտնվում Սարյանի գրաֆիկական գործերը`գծանկարներ- ճեպանկարներ (1901-1969), գրքերի կազմերի ձևավորումներ, նկարազարդումներ, թատերական ձևավորումների էսքիզներ, վերջին երկու տարիների գծանկարներ (1971-1972): Թանգարանի հավաքածուի հիմքը` Սարյանի նվիրաբերած 80 գործերը, համալրվել է ձեռքբերումների և նվիրատվությունների միջոցով: Այժմ տուն-թանգարանում կա շուրջ 200 ցուցանմուշ:

Մուտքի տոմսի արժեքը` 600 դրամ:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar