Adb.am

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ դպրոց

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Դպրոցներ, Կրթական,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Նորքի այգիներ 147
  • +374․10․653755

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ դպրոց

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցը գործում է 1963 թվականից։ Դպրոցում բնակվում և սովորում են ՀՀ տարբեր մարզերի և Երևան քաղաքի 6-ից 18 տարեկան կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ։ Ինը տարիների ընթացքում աշակերտները ուսման հետ զուգահեռ սովորում են նաև այլ մասնագիտություններ` կար ու ձև, կոշկակարություն, փականագործություն, փայտամշակում և այգեգործություն։ Դպրոցը տեղակայված է 160 աշակերտների համար նախատեսված տիպային եռահարկ մեկ մասնաշենքում և ունի 4 տեղանոց թվով 40 ննջասենյակներ, 12 դասասենյակ, 4 խաղասենյակներ, առարկայական 3 կաբինետ, գրադարան, 4 արհեստանոց, ֆիզկուլտդահլիճ, ճաշարան, բուժ. մաս, լվացքատուն, լողասենյակներ, սանհանգույցներ։ Ուսուցումը իրականացվում է հատուկ ուսումնական պլանով` ներառելով իր մեջ նաև շտկողական և սոցիալական ադապտացիայի խնդիրներ։ Դպրոցում կազմակերպվում են բազմաբնույթ գեղարվեստական, սպորտային, հայրենասիրական միջոցառումներ։ Գործում են արտադասարանական խմբակներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar