Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը հիմնադրվել է 1974 թ հոկտեմբերին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտը այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է։ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը իրագործում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն:
1974թ. տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Ալեքսանդր Լևի Միքայելյանը, ով հսկայական ներդրում կատարեց Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ. հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար դարձավ պրոֆեսոր Համլետ Սերգեի Թամազյանը: 2001թ. ապրիլին պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը ընտրվեց ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ նախագահ: 2011թ. ընկերության նախագահն է Արթուր Համլետի Թամազյանը:
Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:
Գիտական և գործնական հետաքրքրությունների շրջանակները չափազանց լայն են` սկսած կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
Ինստիտուտում հրատարակվում է Հ.Ս.  ԹԱՄԱԶՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԼՐԱԲԵՐ եռամսյա գիտա-բժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի և արտերկրի մասնագետների աշխատանքները:

Ինստիտուտում գործում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի 4 ամբիոններ` նեղ վիրաբուժական մասնագիտությունների (ընդհանուր վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն), ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, որտեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է վիրաբուժական ոլորտի միջին բուժանձնակազմի և բժիշկների վերապատրաստում (ստաժավորում): Ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ դասավանդում են Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ամբիոններում:

Կարծիքներ

Կարծիք գրառել