Հայաստանի Հանրապետության գերբ

Մշակույթի նախարարություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՄՇԱԿՈՒՅԹ, Նախարարություններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0010, Կառավարական տուն 3
  • տեղեկատու` +374 10 544027, հասարակության հետ կապերի բաժին` +374 11 564546
  • press@mincult.am

Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաuտանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունը մշակույթի բնագավառում:

Կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների (գործակալություններ, վարչություններ, բաժիններ), իր ենթակայությամբ գործող 84 պետական ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ, համերգային կազմակերպություններ, թանգարաններ, գրադարաններ, կրթական հաստատություններ և այլն) և փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, ինչպես նաև համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ:

Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը: Թվարկված նպատակների իրականացման համար, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նախարարությունը մշակում է իրավական ակտերի նախագծեր, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր, իրականացնում դրանց դիտանցման (մոնիտորինգի) կազմակերպումը, որոնց իրականացման գործում առանցքային տեղ ու դեր է հատկացվում համագործակցությանը՝ ինչպես օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ստեղծագործական միությունների, մշակութային ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ:

Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող պետական ծրագրերի դրույթներին համապատասխան՝ ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է մի շարք կարևորագույն ռազմավարական ծրագրեր։ Խոսքը ամենից առաջ վերաբերում է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» (ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2003թ. օգոստոսի 8-ին) «7.2.3. Աղքատության հաղթահարման մշակութային հայեցակետը նոր խմբագրությամբ ընդունելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագծին, Ազգային անվտանգության ռազմավարության (հաստատվել է ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով) դրույթների հիման վրա մշակված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ուղղությունները հաստատալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին և ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրին (ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվել է 2008 թ. ապրիլի 30-ին): Այս փաստաթղթերով սահմանվում են ՀՀ-ում իրականացվող մշակութային քաղաքականության մի շարք ուղղություններ, որոնք կազմում են պետական քաղաքականության անկապտելի մասը:

Վերը թվարկվածից բացի, պետական լիազոր մարմնի մշակած կարևոր փաստաթղթերից են «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը» (ՀՀ կառավարության N 1745-Ն որոշում) 6-րդ գլուխը («Հանգիստ, ժամանց և մշակութային կյանք»), «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը» (ՀՀ կառավարության N 589-Ն որոշում), «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը» (ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշում) և այլն:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar