Էկոնոմիկայի նախարարություն

ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 15.09.1965 թ. որոշմամբ կազմավորվեց Նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչությունը: 1978 թ. ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ Նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչությունը վերանվանվեց Նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի: 1992 թ. ՀՀ կառավարության N174 որոշմբ Նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեն վերանվանվեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության: Համաձայն ՀՀ Նախագահի 25.07.1995 թ. «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգը հաստատելու մասին» N ՆՀ-456 հրամանագրի 3-րդ բաժնի «ա» ենթակետի եւ ՀՀ կառավարության 04.08.1995 N1 որոշման` միաձուլվեցին.

ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունը,
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ը,
ՀՀ առեւտրի նախարարությունը,
ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունը:

Արդյունքում կազմավորվեց ՀՀ առեւտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարությունը:

Համաձայն ՀՀ նախագահի 10.06.1997թ. «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՄ-747 հրամանագրի` միաձուլվեցին.

ՀՀ առևտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարությունը,
ՀՀ արդյունաբերության նախարարությունը,
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Արդյունքում կազմավորվեց ՀՀ արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը:

Համաձայն ՀՀ Նախագահի 16.03.2002 թ. NN 1063 եւ 1064 հրամանագրերի` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը վերակազմավորվեց եւ վերանվանվեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թ. ապրիլի 21-ի հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թ-ի մարտի 16-ի Ն-Հ 1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:






Մեկնաբանություններ

Կարծիք գրառել