Բնապահպանության նախարարություն

Խորհրդային Հայաստանում Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիստրներին Սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը: Վեց տարի անց, 1967 թվականի մարտին, ՀՍՍՀ գերագույն Սովետի հրամանագրով վարչությունը վերակազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի: 1986 թվականի փետրվարի 26-ին ՀՍՍՀ Մինիստրների Սովետի որոշմամբ /թիվ 119/ այն վերակազմավորվել է ՀՍՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի: Փաստորեն, շրջակա միջավայրի պահպանությունը պետական կարևորության խնդիր է համարվել ուղիղ 20 տարի առաջ: Հետագայում,1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ այն վերանվանվել է Բնության պահպանության պետական կոմիտեի: 1991թվականի դեկտեմբերի 5-ին Հանրապետության Գերագույն Խորհրդի հրամանագրով Կոմիտեն վերակազմավորվել է Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության: 1995 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությունը վերանվանվել է Բնության պահպանության և ընդերքի նախարարության: Ներկայիս անվանումը նախարարությունը կրում է 1996 թվականի նոյեմբերի 8-ից: 2000 թվականին կարճ ժամանակով նախարարությունը լուծարվել է և ներառվել գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կազմի մեջ:
Բնապահպանական կառույցը ղեկավարել են`

Արամ Հարությունյան /2007- մինչ օրս/
Վարդան Այվազյան /2001-2007թթ/
Մուրադ Մուրադյան /2000-2001թթ/
Գևորգ Վարդանյան /1998-2000թթ/
Սարգիս Շահազիզյան /1997-1998/
Սուրեն Ավետիսյան /1994-97թթ/
Կարինե Դանիելյան /1991-94թթ/
Վռամ Թևոսյան /1991թ./
Հենրիկ Թարջումանյան /1986-90թթ/






Մեկնաբանություններ

Կարծիք գրառել