Հայաստանի Հանրապետության գերբ

Առողջապահության նախարարություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Նախարարություններ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Արամի 30
  • +374 10 54-40-27, +374 10 54-40-28, +374․10․582413, թեժ գիծ՝ +374 10 52-88-72, ֆաքս` +374 10 52-68-44
  • info@moh.am

Առողջապահության նախարարություն

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ` 1918 թվականի նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, որը 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն: 1920 թվականի հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն, որն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական: Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ՀԽՍՀ Հեղկոմի 1920 թվականի դեպտեմբերի 22-ի թիվ 17 դեկրետով կազմակերպվել է Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարներն են եղել. 1920-1922 թթ.` Սարգիս Համբարձումյանը 1922-1925 թթ.` Սիմեոն Լազարևը 1925-1927 թթ.` Գարեգին Գարդաշյանը 1927-1937 թթ.` Գևորգ Ղևոնդյանը 1937-1940 թթ.` Բաբկեն Աստվածատրյանը 1940-1945 թթ.` Ստեփան Ճշմարիտյանը: 1946 թվականին Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը վերակազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրության: Վերջինիս կազմում գործել են բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա-հակահամաճարակային և 4-րդ վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան-ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա-տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության մինիստրներն են եղել. 1945-1949 թթ.` Գևորգ Ղևոնդյանը 1949-1960 թթ.` Արմենակ Խրիմլյանը 1960-1975 թթ.` Զախարի Նարիմանովը 1975-1989 թթ.` Էմիլ Գաբրիելյանը 1989-1990 թթ.` Արտաշես Անձնավուրյանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարներն են եղել. 1990-1991 թթ.` Միհրան Նազարեթյանը 1991-1997 թթ.` Արա Բաբլոյանը 1997-1998 թթ.` Գագիկ Ստամբոլցյանը 1998-2000 թթ.` Հայկ Նիկողոսյանը 2000-2000 թթ.` Արարատ Մկրտչյանը (առողջապահության և սոցիալական ապահովության նախարար) 2000-2003 թթ.` Արարատ Մկրտչյանը (առողջապահության նախարար) 2003-2007 թթ.` Նորայր Դավիդյանը: 2007 թվականի հունիսից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը Հարություն Քուշկյանն է:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar