«ՄՈՆ ԱՄԻ» ծաղկի սրահ

Որևէ միջոցառում կամ տոնակատարություն առանց ծաղկային ձևավորման դժվար է պատկերացնել. լինի կոնֆերանս, ցուցահանդես, թե՝ հարսանիք, ծննդյան օր, հոբելյան, բնակարանամուտ, կամ՝ երկար սպասված հանդիպում Ձեզ համար կարևոր ու թանկ մարդու հետ, օրիգինալ ծաղկեփունջը կամ ձևավորումն այն դարձնում են ավելի հիշարժան:

«Մոն ամի» ծաղկի և դիզայնի սրահում Դուք միշտ կարող եք պատվիրել յուրօրինակ կոմպոզիցիաներ և ձևավորում՝ ցանկացած առիթի համար: Իսկ մեր բարձրակարգ ֆլորիստ-դիզայներները կօգնեն կազմել գեղեցիկ ծաղկեփունջ ու պրոֆեսիոնալ ձևավորել միջոցառման անցկացման վայրը:

Աշխարհի ամենատարբեր անկյուններից խանութ առաքվող թարմ վարդերը, արտասովոր շուշանները, հազվագյուտ կակաչները և հարյուրից ավելի այլ բնական ծաղիկների ու էկզոտիկ բույսերի տեսականին գույնի ու բուրմունքի իսկական տոն է գեղեցկությունը գնահատողների համար:

«Մոն ամի» ծաղկի և դիզայնի սրահների ցանցը ստեղծվել է 2002 թվականին՝ Երևանում: 2013-ի ամռանը «Մոն ամի» խանութ է բացվել նաև Կրասնոդարում:

Մենք համագործակցում ենք Հայաստանում գործող խոշոր ձեռնարկությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Նաև՝ պատիվ ենք ունեցել ձևավորելու պետական նշանակության տարատեսակ միջոցառումներ:

Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են միջազգային թրենինգների և մրցույթների: 2013-ին Տայպեյում (Թայվան, Չինաստան) կայացած մրցույթի ընթացքում մեր մասնագետներն արժանացել են Ծաղկի ձևավորման միջազգային մրցանակի (International Flower Design Award) և հայաստանյան «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի դիպլոմի: «Բիզնես նյուզ» ամսագրի և «Սոցիոմետր» կազմակերպության կողմից անցկացվող մրցույթի արդյունքներով «Մոն ամի» սրահը ճանաչվել է տարվա լավագույն ապրանքանիշ և ծառայություն մատուցող լավագույն ընկերություն, ինչպես նաև տարվա լավագույն ծաղկի սրահ:

Աշխատաժամանակը՝ Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր (շուրջօրյա)

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել