Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի (Ձաղիձոր) ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Սբ. Աստվածածին կաթողիկեն 1221 թ. կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին՝ Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է քառասյուն գմբեթավոր գավիթը (1259 թ․), իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ.)։ Սուրբ Աստվածածին Կաթողիկեն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Նրա ուշագրավ առանձնահատկություններից են հնգանիստ խորանն ու մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում։



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել