«Մոսկվա» կինոթատրոն
«Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է 1937 թվականին Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում:
1990-ական թվականների վերջում կինոթատրոնը փակվել էր վերանորոգման համար, որից հետո վերաբացվեց 2000 թվականի սեպտեմբերի 3-ին: Այստեղ անցկացվում են բլոկբաստերների համաշխարհային պրեմիերաներ, միջազգային կինոփառատոններ: Ընդարձակ ճեմասրահը նախատեսված է նաև ցուցահանդեսներ և շնորհանդեսներ անցկացնելու համար:
«Մոսկվա» կինոթատրոնի սարքավորումներ համապատասխանում են միջազգային չափանիշներին: Գործում է 3 դահլիճ.
– Կարմիր դահլիճ (491տեղ) բազմաֆորմատ էկրան (14 մ երկարությամբ) հնչյունային համակարգը` Dolbi Digital Surround Ex:
– Կապույտ դահլիճ (351 տեղ) բազմաֆորմատ էկրան (16 մ երկարությամբ) հնչյունային համակարգը` Dolbi Digital Surround Ex։
– Տեսասրահ (35 տեղ) էկրան 2.5 x 3.5մ բնագիր լեզվով ֆիլմերի ցուցադրություն մամլո ասուլիսներ, խորհրդակցություններ, հանդիպումների համար:
Գյումրիում գործում է «Մոսկվա» կինոթատրոնի մասնաճյուղը` «Հոկտեմբեր» կինոթատրոնը:
Աշխատաժամանակը՝ | Տոմսարկղ՝ 10:00 - 22:00, Տեղեկատու՝ 11:00-20:00 |
Կարծիքներ