Երևանի Մուշեղ Իշխանի անվան h. 5 հիմնական դպրոց

Դպրոցի շենքը կառուցվել է 1938 թ., Կոնդ թաղամասում։ Այն սկզբում կոչվեց Բերիայի անունով, ապա 1953-ին, նրա մահից հետո, ժամանակի թելադրանքով կոչվեց հայ գրականության պրոլետարական գրական հոսանքը սկզբնավորողներից մեկի` Հակոբ Հակոբյանի անունով։ Դպրոցը սկզբում դարձավ օրիորդաց վարժարան, ապա 1941 թ. ժամանակավորապես հրաժեշտ տվեց իր ուրախ ու աշխույժ, չարաճճի ու կենսուրախ սաներին` իր հարկի տակ ընդունելով Մեծ հայրենականի վիրավոր զինվորներին։ Քանիցս դպրոցն ընդունել է մեկ Շեվչենկոյի անվան դպրոցի սաներին, մեկ` Հ. 58-ի, որոնք տեղավորվել էին դպրոցի երրորդ հարկում։ Հ. 58 դպրոցը հիմնադրվել է 1953-ից, սակայն այս դպրոցն աշխատել է 1977-1978 ուստարվանից։ 1991 թ. հոկտեմբերի 1-ին Հ. 58 դպրոցը անվանակոչում են Մուշեղ Իշխանի անվան ճեմարանի։ Հաջորդ տարին Մ. Իշխանի անվան Հ. 58 և Հ. Հակոբյանի անվան Հ. 5 դպրոցները միացան մի անվան և մի հարկի տակ` կրելով սփյուռքահայ գրականության անվանի բանաստեղծ Մուշեղ Իշխանի անունը, և ընդհանուրի համար մնաց հ. 5 կրթահամալիր։

Կարծիքներ

Կարծիք գրառել