Մշկավանք կամ Մաշկավան

Մշկավանքը, կամ Մաշկավանքը, գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից ոչ հեռու, բարձրադիր սարահարթի վրա: Մինչ օրերս պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և արևմուտքից կից գավիթը: Պատմական աղբյուրներում եկեղեցու կառուցման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան: Առաջին անգամ այն հիշատակվում է 1219 թ.:

Քառակուսի հատակագծով եկեղեցին իրենից ներկայացնում միանավ դահլիճ կիսագլանային թաղով: Խորանի կիսակլոր ապսիդից աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկ ավանդատները: Բեմի ճակատային մասը պատված է կամարիկներով, որոնց խորությունում կարելի է տեսնել ֆելզիտից քառաթև, հնգաթև և վեցաթև աստղեր: Ավագ խորանի պատուհանից վեր, արևելյան ճակատին, ոճավորված խաչ է փորագրված, որի վերին թևում ցուլի գլուխ է պատկերվա



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել