Նաիրի Ինշուրանս
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թ. դեկտեմբերի 3-ին` նույն թվականի նոյեմբերին ընդունված Ապահովագրության մասին ՀՀ օրենքից անմիջապես հետո: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997 թ. ապրիլի 15-ից, երբ լիցենզավորվել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 28-ին` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 98 Ա որոշմամբ:
Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն` ոչ կյանքի ապահովագրության 12 դասերով: Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, սակայն գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում:
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ի ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են հետևյալ միջազգային վերաապահովագրական ընկերություններում` SCOR, Hannover Re, Ace European Group Limited.
ԼՈՌԻ մասնաճյուղ. Լոռու մարզ, ք. Վանաձոր 2001, Տիգրան Մեծ պողոտա 24/1։Աշխատաժամանակը՝ | երկուշաբթի - ուրբաթ՝ 09.00 - 18.00 |
Կարծիքներ