Adb.am

Հայաստանի ազգային պատկերասրահ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թանգարաններ, Ցուցասրահներ,

Աշխատաժամանակը՝ : Աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 17.00

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին որպես պետական թանգարանի գեղարվեստական բաժին: Նրա կազմակերպումը հանձնարարվում է Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին: Պատկերասրահի հիմքը կազմեցին հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը: Շուտով Մոսկվայից ստացվեց Լազարյան ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն:

Պատկերասրահը զբաղվում է մշակութային արժեքների հավաքագրմամբ, գիտական ուսումնասիրություններով, կատալոգների ու բուկլետների հրատարակմամբ, գիտահանրամատչելի և ուսումնա-դաստիարակչական աշխատանքներով: Միջազգային ասպարեզում Հայաստանի պատկերասրահին հատկապես լայն հռչակ են բերել հավաքածուում այնպիսի անունների առկայությունը, ինչպիսիք են Դոնաթելլոն, Տինտորետտոն, Ֆրագոնարը, Կուրբեն, Ռուսսոն, Սերովը, Կանդինսկին, Շագալը, Այվազովսկին, Սարյանը, Գառզուն և ուրիշներ:

Պատկերասրահի յուրօրինակ առանցքն է կազմում հայկական գեղանկարչությունը: Ցուցադրությունում ներկայացված են մանրանկարչության և որմնանկարչության վավերագրական ընդօրինակությունները, Հ. Հովնաթանյանի, Վ. Սուրենյանցի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի, Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Ե. Քոչարի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի, Վ.Գայֆեջյանի և այլ նկարիչների ստեղծագործությունները:

1935 թվականին պետական թանգարանի գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի` 1947-ից վերանվանվելով Հայաստանի Պետական Պատկերասրահի, իսկ 1991 թվականից` Հայաստանի Ազգային Պատկերասրահի:

Պատկերասրահն ունի կինոսրահ, որտեղ ամեն չորեքշաբթի, շաբաթ և կիրակի ցուցադրվում են ֆիլմեր:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar