Adb.am

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Գիտական, Թանգարաններ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Արամի թողոց, Կառավարության թիվ 3 շենք, 1-ին հարկ
  • +37410524630, +37410562954
Աշխատաժամանակը՝ : ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 10.00 - 17.00:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ 1990 թվականին։ Իր տեսակի մեջ միակ մշակութային հաստատությունն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերվող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են կազմում Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութեր։ Թանգարանը գիտահետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում):

Թանգարան-ինստիտուտի ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 6830 հազար անուն արխիվային նյութեր, գրադարանում` 2800 անուն գրականություն: Թանգարանի իրագործվող և իրագործվելիք ծրագրերից են՝ Հայաստանի և արտերկրի հայ ճարտարապետների անհատական արխիվների հավաքագրումը, ուսումնասիրությունը և պահպանումը։ Ճարտարապետության ժառանգության պահպանության հիմնադրամի՝ «ճարտֆոնդ»-ի ստեղծումը, «ճարտարապետություն» գիտա-մեթոդական ամսագրի հրատարակումը։ «Արտերկրի հայ ճարտարապետներ» մատենաշարի տպագրությունը, որը ներկայացնելու է հայ գաղթօջախներում և ընդհանրապես արտերկրում ապրած, ապրող և ստեղծագործող յուրաքանչյուր հայ ճարտարապետի կյանքն ու գործունեությունը։ Թանգարանում կազմակերպվում են դասախոսություններ արվեստի և ճարտարապետության պատմության, մասնագիտական ներածության, ճարտարապետական նախագծման հիմունքների, միջավայրի կազմակերպման, ինտերիերի, էքստերիերի դիզայնի և այլ առարկաների ծրագրերով։ Կազմակերպվում են նաև հանդիպումներ անվանի ճարտարապետների հետ և ուսուցողական ֆիլմերի դիտումներ։






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar