Հայաստանի Հանրապետության գերբ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Նալբանդյան 104
  • հերթապահ մաս՝ +374․10․563515, մամուլի կենտրոն՝ +37410 539760
  • ta@sns.am

1991 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ նշանակվեց գեներալ-մայոր Հուսիկ Սուրենի Հարությունյանը (պաշտոնավարել է 1991-1992 թ. փետրվար): Այդ պաշտոնում նրան հաջորդեցին գեներալ-մայոր Վալերի Վաղարշակի Պողոսյանը (1992-1993 թթ.), գեներալ-մայոր Էդուարդ Գրիգորի Սիմոնյանցը (1993-1994 թթ.), Դավիթ Գուրգենի Շահնազարյանը (1994-1995 թ. մայիս ամիսը): 1995 թ. ՀՀ ԱԱՊՎ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարության: ՀՀ ԱԱ նախարար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: 1996 թ. նոյեմբերի 8-ին ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն միավորվեցին մեկ կառույցում՝ ստեղծելով ՆԳ և ԱԱ նախարարություն: Այդ կառույցը շարունակեց ղեկավարել Ս. Սարգսյանը (պաշտոնավարել է 1995-1999 թ. նոյեմբեր ամիսը): ՆԳ և ԱԱ նախարարությունը 1999 թ. նոյեմբերի 13-ին կրկին տարանջատվեց ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի: 1999 թ. նոյեմբերին ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Խաչիկի Պետրոսյանը (պաշտոնավարել է 1999 թ. նոյեմբերից մինչև 2004 թ. նոյեմբերի 5-ը): ՀՀ նախագահի հրամանագրով 2002 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերաձևավորվեց ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:

2004 թ. նոյեմբերի 8-ից ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ը ղեկավարում է գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar