Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Վանքեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Վարագավան գյուղ
Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ

Կապ Տեղեկատու էջը գրանցողի հետ։

Սույն Տեղեկատու էջի մասին այն գրանցողին հարց ուղղելու համար պետք է լրացնեք ստորև առկա հատվածները։


Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնադրվել է 1193-1198 թթ. Նոր Բերդի իշխան Դավիթ Կյուրիկյանի կողմից (Բագրատունիների կրտսեր ճյուղ): Այդ ժամանակ կառուցվել է վանքի առաջին միանավ եկեղեցին երկու խորաններով: Հյուսիսից եկեղեցուն կից է Կյուրիկյանների տոհմական գերեզմանատունը (1200 թ.): Ավելի ուշ եկեղեցու հարավային պատին կից կառուցվել է միանավ թաղածածք մատուռը:

Վանքի հյուսիսային մասում 1224-1237 թթ. Դավիթ իշխանի որդի Վասակ II կողմից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ճարտարապետն է` Գազան Անեցին: Ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն եկեղեցին ունի չորս երկհարկանի ավանդատներ: Այն պսակվում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթով: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հարավային շքամուտքի զարդարանքը ինքնատիպ է և եզակի հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այն զարդարված է խճանկարի ոճով շարված մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերով` աստղի, վեցանկյունի և շեղանկյունի ձևով: Քարերի վրա քանդակված են կենդանակերպ և բուսական զարդանկարներ:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar