Նոր Տուն

«Նոր Տուն» ընկերությունն ավելի քան 10 տարի է ինչ ներկա է շինարարական նյութերի շուկայում:

Ընկերությունը միաժամանակ զբաղվում է ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Նոր Տուն» համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Շնորհիվ բազմապիսի ու մշտապես թարմեցվող տեսականու` ընկերությունը հնարավորություն ունի վերջիններիս առաջարկել սանտեխնիկական ապրանքների ամբողջական հավաքածու: Մանրածախ առևտուրն իրականացվում է նույնանուն` «Նոր Տուն», խանութների ցանցում, որտեղ հաճախորդներին տրվում է ցանկացած կարգի արտադրանքների լայն ընտրության հնարավորություն: Ընկերության տրամադրության տակ են նաև հսկայական պահեստային տարածքներն, ինչն օգնում է ավելի արդյունավետ և արագ կազմակերպել աշխատանքները:

Ընկերության հիմնական նպատակներն են`

շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով,
մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանք համաշխարհային ստանդարտներին հասցնելու ձգտումը,
սերվիս կենտրոնի կողմից համակարգերի պրոֆեսիոնալ նախա•ծման, մոնտաժման և սպասարկման ապահովումը:

«Նոր Տուն»-ը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և նախընտրում է աշխատել բոլորին քաջ հայտնի արտադրող-ֆիրմաների հետ, քանի որ հենց այդ ֆիրմաների արտադրանքն է իդեալապես համապատասխանում այսօրվա սպառողների պահանջարկին:

«Նոր Տուն»-ը հանդիսանում է FONDITAL,RIFENG PIPING SYSTEMS,SQUIRREL DEVOTION Group, OLYM Group, KALDO, MARQUIS, COTTO, GALA, APARICI և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Խանութ-սրահների հասցեները.

Երևան, Դավիթ Անհաղթ 8, հեռ.` +37410208107
Երևան, Սեբաստիա 30, հեռ.` +37410) 72 22 56 , 72 22 57
Երևան, Նար-Դոս 112, հեռ.` +37410) 57 77 40, 57 77 80
Երևան, Կասյան 12, հեռ.` +37410) 27 48 47 , 22 09 22
Երևան, Անդրանիկի 143/1, հեռ.` +37410) 73 99 96
Երևան, Արշակունյաց 57/2, հեռ.` +37410) 44 81 08
Երևան, Գայի 13/1, հեռ.` +37410) 62 22 54
Երևան, Տ.Պետրոսյան 18/3, հեռ.` +37410) 36 08 01
Երևան, Ռոստովյան 27/7, հեռ.` +37410) 49 90 95
Երևան, Իսահակյան 1բ/1, հեռ.` +37410) 61 31 01
Էջմիածին, Մաշտոցի 30/100, հեռ.` +374231) 4 19 13
Գյումրի, Շիրակացի 50/1-50/1ա, հեռ.` +374312) 5 12 38
Վանաձոր, Մոսկովյան 65ա, հեռ.` +374322) 4 54 08
Արմավիր, Երևանյան 33/5, հեռ.` +374237) 2 33 55 :
Աշխատաժամանակը՝ 09.30 - 19.30

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել