Նորավանքի Վանական Համալիր

Նորավանքի Վանական Համալիր

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Վանքեր,

  • Հայաստանի Հանրապետություն, Վայոց Ձոր, Նորավանք

Նորավանքի Վանական Համալիր

Նորավանքը հիմնել է Հովհաննես Եպիսկոպոսը (1105 թվականին) իսկ XIII- XIV դարերին, շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների, Նորավանքն ընդլայնվել է՝ դառնալով Սյունիքի հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը, ինչպես նաև Օրբելյան իշխանական տոհմական գերեզմանատուն: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Կարապետ, Սուրբ Գրիգոր ու Սուրբ Աստվածածին եկեղեցիներից ու գավթից:

Համալիրի գլխավոր՝ Սուրբ Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը՝ 1216-1223 թվականներին: Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կցակառույց գավիթը, որը կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցու ավարտից անմիջապես հետո, իսկ հետագայում՝ 1261 թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Սակայն 1321 թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է, որից հետո վերակառուցումն իրականացրել է հայտնի ճարտարապետ Մոմիկը։ 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ եկեղեցու գմբեթը կրկին վնասվել է: 1949 թվականին վերակառուցվել են տանիքն ու պատերը, իսկ 1998 թ-ին Սուրբ Կարապետ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է հայկական ծագումով կանադական ընտանիքի հովանավորությամբ:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar