Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի նպատակները.
պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն և վերականգնում
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պետական պաշտպանության երաշխիքների ստեղծում
պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգում և պաշտպանում
Մարդու իրավունքների պաշտպանի առջև դրված խնդիրները.
բարձրացնել երկրում մարդու իրավական և իրավաբանական պաշտպանվածության աստիճանը
նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը և ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին
նախաձեռնել Պաշտպան-իշխանություն և Պաշտպան-հասարակություն կառուցողական համագործակցությունը և նպաստել այդ համագործակցության զարգացմանը
ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը
Պետք է ուշադրություն դարձնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում ամրագրված հետևյալ հանգամանքների վրա. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք չեն վկայում մարդու իրավունքների խախտումների մասին:
• Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք գտնվում են դատական վարույթում կամ պետք է լուծվեն միայն դատական կարգով:
• Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
• Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացնում դատարան:
• Պաշտպանը չի քննարկում անանուն բողոքները: Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ որեւէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին ( «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 9, կետ 4):
Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն է ստացվում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին կամ եթե մարդու իրավունքների խախտումն ունի բացառիկ հասարակական նշանակություն և կամ կապված է այն անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործելու իրենց պաշտպանության իրավական միջոցները:
Մարզային գրասենյակներ․
- Շիրակի մարզ․
հեռ.` (0 312) 41 981
- Գեղարքունիքի մարզ ․
հեռ.` (0 264) 30 116
- Սյունիքի մարզ ․
հեռ.` (0285)-20-116
Աշխատաժամանակը՝ | երկուշաբթիից- ուրբաթ` 09.00 - 18.00, 13.00 - 14.00 ընդմիջում |
Կարծիքներ