Adb.am

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոն

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Թատրոններ, Համերգասրահներ, ՄՇԱԿՈՒՅԹ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, Թումանյան 54, Օպերային թատրոնի շենք
  • Տոմսարկղ՝ +374․10․533391, Տնօրենի ընդունարան՝ +374 10 520241, Մարքեթինգի և PR Բաժին՝ +374 10 566912
  • info@opera.am

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոն

1927 թ. Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ.Մելիքյան, Ս. Մելիքյան, սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան և մեներգիչների կազմերով էլ 1932 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության ներկայացմամբ 1933 թ. հունվարի 20-ին: Բեմադրիչն էր Ա. Բուրջալյանը, դիրիժորը` Ս. Ստոլերմանը, ով Օդեսայում (1928 թ.) և Թիֆլիսում (1930 թ.) արդեն ղեկավարել էր այդ օպերայի բեմադրության ներկայացումները (դիրիժոր Գ. Բուդաղյանն է Երևանում օպերայի բեմադրությունը նախապատրաստել ներկայացման, նկարիչը Մ. Սարյանը և Մ. Արուտչյանը և մեներգիչներ Բարանկինան, Լևոն Իսեցկին, Շարա Տալյանը, Արսեն Ավագյանը, Դավիթ Պողոսյանը:

Այդ օրվան շատերն են երազել ու սպասել, դրանց թվում և հայկական առաջին օպերայի հեղինակ Տ. Չուխաջյանը («Արշակ Բ», 1863 թ., որի պարտիտուրը մինչև 1943 թվականն անհայտ էր):

Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար` Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935 թ. առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի «Անուշ»-ը:

Գոյության առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: Եվ պատահական չէ, որ գոյության առաջին տասնամյակը չբոլորած, 1939 թվականին, աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում Մեծ Թատրոնի բեմահարթակին, Խորհրդային Միությունում առաջին անգամ անցկացված Հայ արվեստի և գրականության տասնօրյակին, մոսկովյան խստապահանջ արվեստասերին` հաջողությամբ ու վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական և ազգային օպերային և բալետային ներկայացումներ, արժանանալով կառավարական և պետական մեդալների, շքանշանների, կոչումների: Առաջինը Հայկանուշ Դանիելյանն արժանացավ ԽՍՀՄ ամենաբարձր Ժողովրդական արտիստի կոչման:

1940 թ. Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ իր շենքը, որը քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է: Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956 թվականին, Հայկական Արվեստի և գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաև հայ իրականության մեջ Առաջին Ազգային «Արշակ Բ» օպերան, որը բեմադրվել էր առաջին անգամ դեռևս 1945 թվականին, արդեն դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով, գլխավոր դիրիժոր Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ:

1956 թ. Հայ արվեստի և գրականության երկրորդ տասնորյակի (Մոսկվա աննախադեպ հաջողությունից հետո ՀԱՕԹ շնորհվեց Ակադեմիականի բարձր կոչում:

1970 թ. ամռանը, մեկ ամիս շարունակ հյուրախաղային շուրջ 24 անուն ներկայացումով հանդես եկավ Սոչիում:

1983 թ. Հայաստանի ազգային օպերային թատրոնը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը, որի ընթացքում իրականացրել է համաշխարհային դասական և ազգային օպերաների և բալետների շուրջ 186 անուն բեմադրություն` արժանանալով հանրապետության ազգաբնակչության սիրուն ու խոր հարգանքին:

1990 -1999 թթ. ՀԱՕԹ գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանը բեմադրել է նոր խմբագրությամբ Տ. Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Ա. Տիգրանյանի«Անուշ», Ռ. Լեոնկովալլոյի «Հտպիտներ», Ջ. Վերդիի «Օթելլո», Գ. Դոնիձետտիի «Պողիկտոս» օպերաները, ապա ներկայացրել դրանք Մոսկվայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:

1999 թ. ՀԱՕԹ գեղարվեստական ղեկավարն է համաշխարհային ճանաչման մեներգիչ Գեղամ Գրիգորյանը, գլխավոր դիրիժորը Կ. Դուրգարյանը, տնօրենը Կ. Հովհաննիսյանը:

Նույն թվականին կայացել է Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի (դիր. Վ. Չարչօղլյան, Ջ. Վերդիի «Տրուբադուր» (դիր. Օ. Դուրյան վերաբեմադրության բեմելը:

2001 թ. ՀԱՕԹ իրականացրել է Վ. Բելլինի` «Նորմա» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Բ. Հայրապետյան, Ժ. Բիզե «Կարմեն» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Ա. Մելիքսեթյան, Ա. Վիվալդի «Տիգրան Մեծ» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Գ. Գրիգորյան, Լ. Ճգնավորյան-Մ. Մավիսակալյան (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Մ. Մարտիրոսյան ներկայացումները:

2003 թ. Ա. Տիգրանյան «Անուշ» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Գ. Գրիգորյան, Ա. Խաչատրյան` «Հավերժություն» (Մ. Մարտիրոսյանի բեմադրությունները):

2004 թ. Ա. Խաչատրյան` «Գայանե» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Վ. Գալստյան)

2005 թ. Ս. Ռախմանինով «Ալեկո» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Ի. Գաբիտով /Մարիինյան թատրոն/

2007 թ. Տ. Չուխաջյան «Արշակ Բ» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Գ. Գրիգորյան, Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Գ. Գրիգորյան

2008 թ. Է. Հովհաննիսյան «Վարդանանք» և Ա. Պիացցոլլա «Տանգո» (բեմ.` Ռ. Խառատյան /ԱՄՆ/, Ա. Տերտերյան «Երկրաշարժ» (դիր. Ռ. Ասատրյան, բեմ. Լ. Իվանյան)

2009 թ. Ա. Խաչատրյան «Սպարտակ» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Յու.Գրիգորովիչ/Ռուսաստան/, Ա. Տիգրանյան «Ալմաստ» (դիր.` Յու.Դավթյան, բեմ. Գ. Իսահակյան /Ռուսաստան/, Վ. Մոցարտ «Դոն Ժուան» (դիր. Կ. Դուրգարյան, բեմ. Ի. Գաչեչիլաձե /Վրաստան/, օպերաների և բալետների վերաբեմդրություների և բեմադրությունների բեմելը:

ՀԱՕԹ հյուրախաղերով հանդես է եկել 2001թվականին Լիբանանում, («Տրավիատա», 2003-ի հունվարին Մոսկվա («Նորմա», մայիսին` Սալոնիկ («Դոն Ժուան», 2005 թվին Ստամբուլ («Գայանե», 2007-ին` Կահիրե, Ալեքսանդրիա («Գայանե», 2008-ին` Աբու Դաբի, Կատար («Գայանե»):

Այսօր, ՀԱՕԹ Կ. Հովհաննիսյանի (տնօրեն, Կ. Դուրգարյանի (գլխ. դիրիժոր Գ. Գրիգորյանի, Կ. Սարգսյանի (խմբավար հմուտ ղեկավարությամբ շարունակում է հայ օպերային և բալետային արվեստի ավանդույթները:

Գլխավոր ադմինիստրատոր

Ժիրայր Տիգրանյան

Հեռախոս/ֆաքս 374 10 56 58 03
Էլ.փոստ` tigranyan@opera.am

Լրատվական բաժին

Թերեզա Բարսեղյան
Հեռախոս 374 10 58 63 11

Տոմսարկղ

Սոֆա Գրիգորյան
Էլմիրա Շամշյան

Հեռախոս` +37410533391

Հասցեն` Օպերային թատրոնի շենք, մուտքը Մաշտոցի պողոտայից
Բաց է ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 11:00-19:00

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar