Adb.am

Օրանժ Արմենիա

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

1 կարծիք

Բաժինը՝ Կապ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0015, Գրիգոր Լուսավորիչ 9, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն
  • +374 10 513 551, ֆաքս` +374 10 560 619, բաժանորդների սպասարկման կենտրոն․ Orange հեռախոսահամարից՝ 555, ցանկացած այլ համարից՝ 055 000 555, 060 655 555
  • 555@orangearmenia.am

Օրանժ Արմենիա

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ցանցն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 95% տոկոսը:

Orange-ը Հայաստանում մեծ ընտանիք է` իր 350-ից ավելի աշխատակիցներով, ֆրենչայզինգի մոդելով աշխատող խանութների մոտ 260 աշխատակիցներով և անուղղակիորեն ստեղծված մյուս աշխատատեղերով. մոտ 700 հոգի ներկայումս ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Orange-ի գործունեության տարբեր ոլորտներում: Orange-ի աշխատակիցների 48%-ը կանայք են, իսկ 52%-ը` տղամարդիկ:

Ընկերությունն իր գործունեության միայն առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100 000-րդ բաժանորդի մուտքը, իսկ 2010թ. վերջին Orange-ն արդեն ուներ 500 000 ակտիվ բաժանորդ:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար բրենդ` իր գործունեության կարճ ժամանակահատվածում երկրում առաջնորդելով մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone-ը, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը ներկայացնում է նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան: Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:

Orange Արմենիայի նպատակն է դառնալ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հզոր դերակատար` մատուցվող ծառայությունների բարձր որակի, նորարար առաջարկների, ճկուն գնային քաղաքականության և վաճառքի ու սպասարկման լայն ցանցի շնորհիվ: Ընկերությունն իր բաժանորդներին է առաջարկում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված լավագույն ծառայություններ, ինչպես նաև աշխարհի հինգ մայրցամաքներում իր ծավալած գործունեության մասնագիտական փորձն ու գիտելիքները:

ՕՐԱՆԺԻ ՄԱՍԻՆ

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեության երկրների մեծ մասում և սպասարկում է մոտ 131 միլիոն բաժանորդի: 2009թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 44,8 միլիարդ եվրո (33.7 միլիարդ եվրո` 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում): 2010թ. սեպտեմբերի 30-ին Խումբն ուներ 203 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 144.5 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13.3 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL, FTTH) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը բջջային հեռախոսակապի և գերարագ ինտերնետի հիմնական մատակարարներից է Եվրոպայում, ինչպես նաև, Orange Բիզնես Ծառայությունների միջոցով, ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար օպերատորներից մեկը:

Orange-ի նոր` «Conquests 2015» ծրագիրն ուղղված է ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին, բաժնետերերին, ինչպես նաև հասարակությանը, որտեղ գործունեություն է ծավալում ընկերությունը և ներառում է գործողությունների կոնկրետ պլաններ: Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք իրենց արտահայտումն են գտել ընկերության կողմից որդեգրած նոր տեսլականում. մարդկային ռեսուրսների ոլորտում նոր մոտեցումներ, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, որի վրա է հիմնվելու Խմբի հետագա աճն ու զարգացումը, Խմբի հավակնությունը` առաջարկել հաճախորդներին բարձրակարգ սպասարկում, մասնավորապես շնորհիվ իր ծառայությունների բարելավված որակի, ինչպես նաև արագ միջազգային զարգացման:

Ֆրանս Տելեկոմը (NYSE:FTE) գրանցված է Փարիզի Եվրոնեքսթ /Ա բաժին/ և Նյու Յորքի արժեթղթերի շուկաներում:

  • Գրանցվել է՝ Հունվար 31, 2015

Հունվար 31, 2015

Օրանժը աշխարհի ամենալավ, առաջատար բջջային օպերատորն է։ Ես անչափ գոհ եմ Օրանժի կատարած աշխատանքից։ Ձեզնից շատ շնորհակալ եմ, հատկապես Հարգարժան Ֆրանսիս Ժելիբտերից ինձ մատուցած բոլոր ծառայությունների մատուցման համար։ Հայաստանում ինչքան էլ բջջային օպերատոր էլ ստեղծվի, դուք իմ համար միշտ միակն ու լավագույնը կմնաք։

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar