Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

ՀՀ ԱՎՎ-ի գործառույթները․

1. ՀՀ տարածքում անձնագրային միասնական համակարգի և վարչության տարածքային անձնագրային ծառայությունների գործունեության կազմակերպում, ղեկավարում և վերահսկում

2. ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացված փաստաթղթերի ընդունում, ուսումնասիրում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ նախագահին ներկայացում

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձի քաղաքացիության վերաբերյալ իրավասու մարմիններին և անձնաց տեղեկատվության տրամադրում տրամադրում

4. քաղաքացիներին անձնագիր տալու (փոխանակելու), հաշվառելու, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ից ելքի, ՀՀ օտարերկրացիների ժամանման, բնակության և տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության ստացման և փոխանակման հարցերով իրավասու մարմինների հետ փոխհամագործակցության ապահովում

5. ՀՀ քաղաքացիների անձնագրերի կենտրոնացված տպագրություն, անձնագրերի հաշվառում և առաքում

6. անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի անխափան շահագործման ապահովում, տեխնիկական միջոցներով վերազինում, համակարգչային ցանցի արդիականացում, կենտրոնական և տեղային պահոցներում տվյալների հուսալի պաշտպանվածության ապահովում

7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի վիզաների, ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման, ժամկետների երկարաձգման, օտարերկրյա քաղաքացիների հաշվառման աշխատանքների իրականացում, ՀՀ պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզաների ձևակերպում

8. ՀՀ բնակչության պետական ռեգիստրի վարում, կենտրոնական և տեղական ռեգիստրների վարման աշխատանքների համակարգում, քաղաքացիների անհատական տվյալների կուտակման նպատակով պետական կառավարման մարմիններից տեղեկատվության ստացում և մշակում

9. հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ տարվող պայքարում անձնագրային համակարգի և բնակչության պետական ռեգիստրի հնարավորությունների օգտագործում, հանցագործություն կատարած և հետախուզության մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ վարչության տարածքային անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպում ու դրանց նկատմամբ վերահսկողություն
10. վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն և վարչական տույժերի նշանակում

11. ՀՀ ընտրողների ռեգիստրի վարում, ընտրացուցակների կազմում ու ճշգրտում

12. ծառայությունների մասնագիտական որակավորման բարձրացման և ուսուցման աշխատանքների կազմակերպում, ծառայողական գործունեության ձևերի ու մեթոդների կատարելագործում, առաջավոր փորձի ներդրում, համակարգի բարեփոխումների վերաբերյալ վարչության իրավասությանը վերապահված հարցերով օրենսդրական և այլ իրավական ակտերի, միջպետական համաձայնագրերի նախագծերի նախապատրաստում կամ դրանց պատրաստմանը մասնակցություն

13. վարչության տարածքային անձնագրային ծառայությունների աշխատանքների մասին վիճակագրական տեղեկությունների և հաշվետվությունների ստացում ու ամփոփում, ոստիկանությանն անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության տրամադրում

14. մատուցված ծառայությունների դիմաց օրենքով սահմանված կարգով պետական տուրքերի, այլ վճարների հաշվարկում ու գանձում։






Աշխատաժամանակը՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:00 - 18:00

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել