ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որը տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող վկայականներ, ինչպես նաև արժանացել է՝ անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն):

 

ՆԱԽԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

  • Բազային ինժեներային համակարգերի սարքավորումների ընդունում՝ համապատասխան ակտերի ստորագրմամբ,
  • Սարքավորումների նախապատրաստական և փորձարկման աշխատանքների վերահսկողության իրականացում,
  • Ավարտված օբյեկտի ընդունման գործընթացին մասնակցություն՝ որպես շահագորշող կազմակերպություն,
  • Կատարողական փաստաթղթերի, աշխատանքային նախագծի և փաստացի կատարված աշխատանքների համապատասխանության ստուգում,
  • Ինժեներատեխնիկական սարքավորումների գույքագրման կազմակերպում և անցկացում,
  • Սարքավորումների փաստաթղթերի փաթեթի պատրաստում (տեխնիկական անձնագրեր, հրահանգներ և այլն),
  • Վարձակալների կողմից ներքին հարդարման աշխատանքների կատարման կանոնների մշակում,
  • Վարձակալների գրասենյակնորում ներքին հարդարման աշխատանքների իրականացման վերահսկողություն՝ բազային կոմունիկացիաներին միացման կետերի տրամադրմամբ:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Կազմակերպության մասնագետները սպասարկում են նախագծով նախատեսված բոլոր ինժեներական համակարգերը, այդ թվում.

  • Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերը;
  • Օդափոխման և օդորակման համակարգերը;
  • Զովացման համակարգերը;
  • Ջեռուցման համակարգերը;
  • Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը;
  • Վերելակները և այլ վերամբարձ մեխանիզմները;
  • Հրշեջ համակարգերը հանրային տարածքներում և ավտոկայանատեղում;
  • Հակահրդեհային ազդանշանային և ծանուցման համակարգերը;
  • Անվտանգության ազդանշանային համակարգերը;
  • Ծխահեռացման և օդի դուրսմղման համակարգերը;
  • Սարքավորումների ավտոմատ կառավարման և վերահսկողության համակարգը;
  • Տեսահսկման համակարգը;
  • Հասանելիության վերահսկման համակարգը;
  • Կապի, ռադիո և հեռուստատեսության համակարգը;
  • Ավտոմատ դռները, դարպասները և ծածկերը:

 

ՊԼԱՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Պլանային տեխնիկական սպասարկումը իրականացվում է շահագործման ծառայության հաստիքային մասնագետների կողմից և անցկացվում է պլանային-կանխարգելիչ վերանորոգման գրաֆիկին համապատասխան՝ մշակված տեղակայված սարքավորումների առանձնահատկություններից ելնելով:

 

ՎԹԱՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Վթարային տեխնիկական սպասարկումը իրականացվում է RD Management-ի շարժական անձնակազմի կողմից: Արձագանքի առավելագույն ժամանակը՝ մեկ ժամ:

 

ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դիսպետչերական ծառայության կազմակերպումը թույլ է տալիս շուրջօրյա ռեժիմում հետևել շենքի բազային ինժեներային համակարգերի աշխատանքին և ժամանակին արձագանքել պրոբլեմային իրավիճակների առաջացմանը:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Շենքի ընդհանուր անվտանգության ապահովում;
  • Շենքում գտնվող մարդկանց անվտանգության ապահովում;
  • Վարչական կարգի պահպանություն;
  • Վարձակալների տարածքների ապահովություն;
  • Հրդեհի դեպքում տարհանման ուղեկցում;
  • Անվտանգության ազդանշանային համակարգի կարգավիճակի վերահսկողություն:

ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրություն;
  • Առընթեր տարածքի մաքրություն;
  • Ավտոկայանատեղի մաքրություն;
  • Տարածքների ախտահանում, առնետների և միջատների ոչնչացում;
  • Ապակեպատ մակերևույթների, վիտրաժների և շենքի ճակատային մասի լվացում;
  • Բնական քարից մակերևույթների մշակում;
  • Ստացիոնար գորգերի մաքրում և փոխում;
  • Տանիքների մաքրում ձյունից և մանր աղբից;
  • Աղբահեռացում և ձնահեռացում;
  • Հետշինարարական մաքրում;
  • Մաքրության լրացուցիչ ծառայությունների մատուցում:

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Մուտքային զանգերի ընդունում և գրանցում;
  • Մուտքային փոստի ընդունելություն;
  • Այցելուների տեղեկատվական աջակցում;
  • Վարձակալների հայտերի և բողոքների ընդունում:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

  • Շենքերի շինարարական կառուցվածքների տեսողական զննում;
  • Շենքերի ինժեներային համակարգերի տեսողական զննում՝ դրանց աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հիմնական հանգույցների ստուգմամբ;
  • Չափողական գործողությունների և լաբորատոր հետազոտությունների անցկացում;
  • Առկա էլեկտրական հզորությունների վերլուծություն և բավարարության գնահատում;
  • Ինժենարային համակարգերի արտադրողականության գնահատում՝ նախագծային փոփոխականներին համապատասխանության հաստատմամբ;
  • Ինժեներային սարքավորումների մաշվածքի գնահատում;
  • Պլանային-կանխարգելիչ աշխատանքների անցկացման որակի ստուգում;
  • Ինժեներային համակարգերի սպասարկումը իրականացնող կապալառու կազմակերպությունների ռեգիստրի կազմում;
  • Եզրակացության պատրաստում, որը ներառում է թերությունների մատյան, ֆոտո հաշտվետվություն, առաջարկությունների ցուցակ:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

  • Իրավական փաստաթղթերի վերլուծություն;
  • Տեխնիկական գույքագրման պլանների, անշարժ գույքի օբյեկտների կադաստրային անձնագրերի վերլուծություն;
  • Վարձակալության պայմանագրերի վերլուծություն;
  • Ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվետվությունների ստուգում;
  • Անշարժ գույքի օբյեկտի հետ կապված իրավական ռիսկերի ռեգիստրի կազմում:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ

  • Էներգետիկ անձնագրի և նախագծման փուլում «էներգաարդյունավետություն» բաժնի մշակում;
  • Էներգախնայողությանն ուղղված միջոցառումների առաջարկությունների մշակում;
  • Էներգետիկ անձնագրի համաձայնեցում տարբեր ատյաններում:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

  • Նախագծային փաստաթղթերի աուդիտ;
  • Պրոեկտների գրանցում հավաստագրման համար;
  • BREEAM, LEED հավաստագրված գնահատողի ներգրավման ծառայություններ;
  • Բնապահպանական կառավարման ընթացակարգերի նկարագրում՝ միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան;
  • Բնապահպանական ստանդարտներին համապատասխան հաշվարկների իրականացում;
  • Հավաստագրման ուղեկցում:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ.

  • Ինժեներային համակարգերի ներդրման տեխնիկական առաջադրանքների վերլուծություն;
  • Էներգետիկ ռեսուրսների բավարարության վերլուծություն օբյեկտի ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից;
  • Ինժեներային համակարգերի հիմքում դրված հիմնական տեխնիկական լուծումների վերլուծություն;
  • Օբյեկտի էներգետիկ կենտրոնների տեղաբաշխման առաջարկությունների մշակում;
  • Բազային ինժեներային համակարգերի հիմնական կոմունիկացիաների տեղաբաշխման առաջարկությունների մշակում;
  • Շահագործման պատասխանատվության և հաշվեկշռային պատկանելիության սահմանագծման, բազային ինժեներային համակարգերի և վարձակալների համակարգերի հետ կապված առաջարկությունների մշակում;
  • ՈՒղղահայաց փոխադրամիջոցների և դրանց ֆունկցիոնալության հետ կապված առաջարկությունների մշակում (վերելակներ, շարժասանդուխքներ և այլն);
  • Շենքի ճակատային մասի, պատուհանների և վիտրաժների լվացման աշխատանքների կազմակերպման հետ կապված առաջարկությունների մշակում:

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ.

  • Նախագծային փաստաթղթերի վերլուծություն, փաստաթղթերի արխիվի ստեղծում;
  • Մոնտաժային և նախապատրաստական աշխատանքների գնահատում և վերահսկողություն, թերությունների մատյանի կազմում;
  • Օբյեկտի ընդունում շահագործման;
  • Օբյեկտի շահագործման կազմակերպման հետ կապված աշխատանքների կատարում և և վարձակալների ինժեներային համակարգերի նախագծման համար ելակետային տվյալների պատրաստում:

 

Աշխատաժամանակը՝ 09:00 - 18:00

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել