Պտղնավանք

Պտղնավանքը, վաղ միջնադարյան հայ ճարտարապետության ամենանշանակալից հուշարձաններից մեկը, գտնվում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում: Այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին VI դ. վերջին – VII դ. սկզբին:

Չնայած 1940 թ. անցկացրած վերականգնողական աշխատանքների, ներկայումս վանքը գտնվում է կիսավեր վիճակում. պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը:

Պտղնավանքը գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող ամենաառաջին կառույցներից մեկն է: Շենքի լայնությունը կազմում է 15,7 մ. է, իսկ երկարությունը` 30,4 մ.: Խորանի ապսիդի երկու կողմում էին գտնվում քառակուսի ավանդատները: Բարձր կամարներով միացված չորս հզոր որմնասյունները շրջագծում էին կենտրոնական քառակուսին: Եկեղեցու գմբեթը հենված էր քառանկյունի զանգվածային սյուների վրա:



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել