Հանրային պաշտպանի գրասենյակ
Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։
Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող հանրային պաշտպանը փաստաբան է, որը գործում է գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Հանրային պաշտպանը վարձատրվում է պետական բյուջեից օրենքով սահմանված չափով և կարգով։
Քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունն իրականացվում է վարույթն իրականացվող մարմնի որոշման հիման վրա Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից հանրային պաշտպանի նշանակման միջոցով։ Քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով` անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիների դիմումների հիման վրա Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կողմից օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
Աշխատաժամանակը՝ | Երկ․ ֊ ուրբ․` 9.30 - 18.00, ընդմիջում` 13.00 - 14.00 |
Կարծիքներ