Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հիմնադրվել է 1990 թ.։
Հիմնադրման օրվանից մինչև 1997 թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչեւ 2007 թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը:
Իր գործունեության ընթացքում ՀՀԿ-ն գումարել է 9 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005,2007, 2009 թթ.) և 3 արտահերթ (1996, 2002, 2006 թթ.) համագումարներ:
1999-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը, որը վերականգնվել է 2005-ին:
2006 թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրև ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005 թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։
2007 թ. մարտի 25-ին կյանքից հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները: Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:
2007 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 11-րդ հերթական համագումարը, որի ընթացքում կատարվեցին կանոնադրական որոշակի փոփոխություններ: Հանվեց Կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմին ընտրվեց ՀՀԿ գործադիր մարմինը, որպես կուսակցության ներկայացուցչական մարմին՝ ՀՀԿ խորհուրդը: ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:
2008 թ. սեպտեմբերին, Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:
2009 թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ համագումարը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
Կարծիքներ