Սանահինի Վանական Համալիր

Սանահինի համալիրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է IV դարում, երբ կանգնեցվել է Սուրբ Նշանը՝ խաչը: Համալիրի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածինն է ( 928-944թթ): Եկեղեցու ներսում որմնանկարներ են պահպանվել: Վանքային համալիրի գլխավոր եկեղեցին Ամենափրկիչն է, այն 957-966 թթ.-ին կառուցել է Աշոտ Գ․ Ողորմածի կինը` Խոսրովանույշը: Բացի այդ երկու եկեղեցիներից Սանահինի համալիրն ընդգրկում է Սուրբ Գրիգոր եկեղեցին (X դարի երկրորրդ կես), երեք գավիթ, զանգակատուն, գրատուն և ակադեմիա: Վերջինս՝ ակադեմիան (Մագիստրոսի ճեմարանը) X-XI դարի կառույց է: Այն միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ է հանդիսանում: Բացառիկ արժեք է ներկայացնում Սանահինի դպրոցը՝ համալսարանը: Այն հիմնադրել է Աշոտ Գ․ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին 966 թվականին, և համալսարանը միջնադարյան Հայաստանի բացառիկ ուսումնական և գրչության կենտրոն էր հանդիսանում: Սանահինի համալիրում պահպանվել են նաև Սուրբ Կարապետ եկեղեցին (X-XI) և Սարգսի մատուռը (XII- XIIIդար):



Մեկնաբանություններ

Կարծիք գրառել