Սարգիս Մուրադյան Պատկերասրահ

Սարգիս Մուրադյան պատկերասրահը հիմնվել է 2014 թ-ին Մուրադյան ընտանիքի կողմից: Այն նպատակ ունի տարածել և լայն հանրությանը ներկայացնել ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը, ինչպես նաև զարգացնել Հայաստանում ժամանակակից արվեստը` կազմակերպելով մի շարք մշակութային և կրթական միջոցառումներ:

Սարգիս Մուրադյանն առաջին հայ արվեստագետներից է, որ սովետական տարիներին անդրադարձել է ազգային թեմային` ՚Կոմիտաս. վերջին գիշերըՙ (1956) կտավում (այն անցած տասնամյակների ընթացքում Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում): Նա գործուն մասնակցություն է ունեցել 1965-ին և 1988-ին հայկական ցեղասպանության ճանաչմանն ու Արցախյան հիմնախնդրի արդար լուծմանն ուղղված պայքարին:

1961-ից դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1982-1987 թթ. հանդիսացել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել` Տիրանայում (Ալբանիա, 1959 թ.), Էջմիածնում և Կիրովականում (1961 թ.), Երևանում, Մոսկվայում, Կիևում, Ռիգայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Վարշավայում, Կրակովում (1979-1980 թ.), Երևանում (70-ամյակի առիթով, 1997 թ.), Երևանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում (80-ամյակի առիթով, 2007 թ.):

Հետմահու ցուցահանդեսներ` Հայաստանի Ազգային պատկերասրահում (2009 թ.), Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում (2010 թ.), Հայաստանի Նկարիչների միությունում (85-ամյակի առիթով, 2012 թ.):

Ս. Մուրադյանի աշխատանքները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում, Քյոլնի Լյուդվիգ ժամանակակից արվեստ

Աշխատաժամանակը՝ երեքշաբթի - կիրակի՝ 12:00 - 18:00

Կարծիքներ

Կարծիք գրառել