Շողակաթ Եկեղեցի

Շողակաթ Եկեղեցի

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ Եկեղեցիներ,

  • Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Շողակաթ Եկեղեցի

Հատկորոշիչներ՝ , ,

Շողակաթ Եկեղեցի

Շողակաթ եկեղեցին, որը գտնվում է Հռիփսիմե եկեղեցուց դեպի արևմուտք, կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Նահապատ Կաթողիկոսի օրոք՝ IV դարի այն մատուռի տեղում, որտեղ սպանվել էր Հռիփսիմեի հետ փախուստի դիմած կույսերից մեկը: Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի՝ VI-VII դարերի կառույցներին: Այժմյան եկեղեցին կառուցվել է դարչնագույն սրբատաշ տուֆից և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, որը հայտնի է որպես «գմբեթավոր դահլիճ»։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Տաճարի ճարտարապետական զուսպ տարրերը և հարդարանքը բնորոշ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Վաղարշապատի Շողակաթ եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:



Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar