ՍԻԼ – Կոնցեռն

ՍԻԼ – Կոնցեռնը Հայաստանի մասնավոր գործարար հատվածում տնտեսավարող խոշոր ընկերություններից մեկն է: Ընկերության հիմնադիրները ձեռնարկատիրական գործունեությունը սկսել են ծավալել նախորդ դարի 80-ական թվականներից, երբ սկսվեց պետության կողմից կենտրոնացված ձևով կառավարվող տնտեսության աստիճանական անցումը դեպի շուկայական տնտեսության: Դրան հետևող օրենսդրական բարեփոխումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նպաստեցին մասնավոր սեկտորի ստեղծմանը: Հենց այդ ժամանակ Սուքիասյանների ընտանիքը կատարեց իր առաջին ներդրումը ավտոմեքենաների պահեստամասերի և պլաստմասե կենցաղային իրերի արտադրության մեջ: Այնուհետև ստացված շահույթը ներդրվեց ձեռնարկատիրական այլ ոլորտներում: Հայաստանում տեղի ունեցած սեփականաշնորհման արդյունքում ձեռք բերվեցին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, սկսեցին գործունեության նոր տեսակների ծավալում` մասնավորապես արտադրություն, շինարարություն, սպասարկումներ: Գործունեության առաջին իսկ տարիներից սկսած «ՍԻԼ-Կոնցեռնը» ձեռք բերեց լայն ճանաչում:






Կարծիքներ

Կարծիք գրառել