ՍՄԱՐԹ ՉՈՅՍ լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոն

Կենտրոնի նպատակն է ուսանողներին ապահովել լեզվական այնպիսի գիտելիքներով, որոնք պրակտիկ գործածություն կունենան առօրյայում, աշխատավայրում կամ այլ բնագավառներում, որտեղ անհրաժեշտ է լեզվի իմացությունը, ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողի պահանջների բավարարվածությունը, գնահատել ուսանողի գիտելիքները ընդունելության և ավարտական փուլերում՝ համապատասխան թեսթավորման միջոցով:

Ուսումնասիրություն կատարելով ներկայումս գործող ուսումնական կենտրոնների շրջանում, նկատելով թույլ տրված բացերը, որոնք էապես ազդում են բարձր որակի ապահովման վրա և չեն արդարացնում հանրության սպասումները, առաջացավ մեկ այլ, իր մոտեցմամբ մյուսներից տարբերվող ուսումնական կենտրոն հիմնադրելու պահանջը: Եվ այսպես, նպատակ հետապնդելով ապահովել հանրությանը որակյալ, պրակտիկ լեզվական գիտելիքներով՝ հիմնադրվեց «ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» լեզուների ուսուցման մասնագիտացված կենտրոնը, որն օր օրի էլ ավելի է կատարելագործում և բարձրացնում իր ծառայությունների որակը:

«ՍՄԱՐԹ ՉՈՅՍ» -ում կարող եք ուսանել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, իտալերեն, չինարեն և գրեթե ցանկացած լեզու, քանզի դրանց տիրապետումը տանում է դեպի մեծ պահանջարկ ունեցող բարձր աշխատավարձով աշխատատեղեր: Լեզուների ուսուցմանը զուգընթաց մեր պրոֆեսիոնալ մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում են մասնագիտական, ցանկացած բարդության թարգմանություններ:

Կենտրոնի մասնագետները ունեն բազմամյա փորձ, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, որպեսզի մշտապես պահեն իրենց ձեռքը համաշխարհային զարկերակի վրա և մատուցեն հնարավորինս արդի, միջազգային տենդենցների, փորձի հետ համընթաց շարժվող, սակայն միևնույն ժամանակ մեր կորպորատիվ և ազգային արժեքներից չշեղվող կրթություն: Հավատացած ենք` մեր շրջանավարտների գործը կխոսի իրենց փոխարեն:

Աշխատաժամանակը՝ 9:00-21:00

Կարծիքներ

Կարծիք գրառել