Adb.am

Սպայկա

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ,

  • Հայաստանի հանրապետություն, Երևան, 0007, Արշակունյաց պողոտա 252
  • +374.10.444470, ֆաքս` +374.10.440591
  • spayka@spayka.com

Սպայկա

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկա»-ն Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Բեռնատարներ արտադրող միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության և վերահսկման նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ` ընկերությունն իր սեփական շարժակազմի տասնյակ ավտոմեքենաներով իրականացնում է ցանկացած տեսակի բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:

Միաժամանակ, թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում մասնագիտական գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում «Սպայկա» ընկերությունը ճանաչվեց թիվ մեկ արտահանողը հանրապետությունում: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն երկրում գործող ֆերմերային տնտեսությունների, այլ նաև Ռուսաստանի մեծածախ և մանրածախ ցանցերի շրջանում: Այս տարի արտահանվել է մոտ 13000 տոննա թարմ միրգ, բանջարեղեն և այս ամենը հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում տարածված բերքատվության ֆորս մաժորային անկման պայմաններում: Ընկերության վերելքը չի մնացել աննկատ: Շնորհիվ գրագետ, կշռադատված գործունեության ու երկարաժամկետ ծրագրերի, «Սպայկա»-ն դարձել է ՀՀ կառավարության ռազմավարական գործընկերը գյուղատնտեսության զարգացման խթանման գործում: Արդյունքում, ընկերությունը ստացել է արտոնյալ վարկային ֆինանսավորում (100 մլն. եվրո)` 100 հեկտար ջերմատնային լայնածավալ նախագիծ իրականացնելու համար:

2011 թ. պլանավորվում է` մոտ 24000 տոննա թարմ բանջարեղենի և մոտ 30000 տոննա թարմ մրգի արտահանում Ռուսաստան:

Ընկերության հիմնական գործունեության ուղղություններից մեկը փաթեթավորման համար անհրաժեշտ պարագաների արտադրությունն է: Ապագայում փաթեթավորման պարագաների տեսականին ընդլայնվելու է: Վերջնական մշակման փուլում են գտնվում տարաների, պիտակների և փաթեթավորման այլ պարագաների նոր անհատական լուծումները:

Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar