Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր (Sport complex)

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55 կմ հեռավորության վրա:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:

1960-ական թվականների կեսերին, Խորհրդային միության կառավարության հրամանով և անմիջական ղեկավարությամբ, սկսվեցին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի շինարարական աշխատանքները: Մարզահամալիրը շահագործման հանձնվեց 1967 թ-ին:

Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007 թ. հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

Աշխատաժամանակը՝ ժամանում՝ 14:00, մեկնում՝ 12:00
Վճարման եղանակները՝ Վիզա
Մատուցվում է՝ Նախաճաշ
Առկա է՝ Անվճար Wi-Fi ինտերնետ սենյակներում
Սենյակներ/սրահներ՝ սենյակներ 1 անձի համար
Սենյակում կա՝ Հեռախոսակապ

Կարծիքներ

Կարծիք գրառել