ՍՓՅՈՒՌ Հայաստանի գործարար տեղեկատու և դեղին էջեր

«Սփյուռ» տեղեկատվական համակարգ
Հայաստանի Դեղին էջեր
Հայաստանի գործարար տեղեկատու

«Սփյուռը» տեղեկատվական ընկերություն է, որը սկսած 1992 թվականից կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։

1992 թ. հիմնադրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը: 1993 թ. սկիզբ դրվեց Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակումը:

1994 թ. լույս տեսավ տպագրական եղանակով հրատարակված առաջին տեղեկագիրքը՝ գունավոր կազմով:

1996 թ. հրատարակվեց «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն):

1997 թ. մշակվեցին տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով: 2001 թ. «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվեց «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 գրքի:

2003 թ. «Kompass International»-ի հետ կնքվեց պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը \»Kompass\» համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին:

2010 թ. «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում:

Աշխատաժամանակը՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամը՝ 09:00 - 18:00, շուրջօրյա հեռախոսահամարներ՝ 113 , +374-10-519999, 09000-1313 (1 վրկ.՝ 1.5 դրամ)

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել