Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Բյուրականի կենտրոնում է գտնվում Սբ. Հովհաննես եկեղեցին: Այս ճարտարապետական հուշարձանը 9×21.5 մետր չափերով, միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է:
Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես Ե․ Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.), սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ: Ա. Ա. Մանուչարյան հիմնավորում է, որ Բյուրականի Սբ Հովհաննեսը չի կարող լինել Հովհաննես կաթողիկոսի կառուցածը, այլ պետք է լինի Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը, որը «վերաշինվել է 7-րդ դարում և բազմիցս նորոգվել հետագայում»:
Կարծիքներ